Ծաղկեվանք

Քարանձավում փորված քարայր- մատուռ  Արա լեռան վրա: Ըստ ավանդազրույցի Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Շատ դարեր առաջ մի իշխան հիանում է աղջկա գեղեցկությամբ և ցանկանում  է բռնի ուժով տիրանալ աղջկան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում, հովվին խնդրում է թաքցնել իրեն և որևէ մեկին չհայտնել իր տեղը:Զայրացած իշխանը աղջկան փնտրելով`գալիս, հասնում  է Արա լեռան փեշը: Հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը: Ծաղիկն էլ, տեսնելով, որ իշխանն իրեն ուր որ է կգտնի, բարձրանում է հսկա ժայռին և իրեն նետում ցած, այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Եվ նահատակ կույսի անվամբ էլ մատուռն անվանում են Ծաղկեվանք: Մամռոտ մատուռի ներսում ինքնաբուխ մի աղբյուր կա, որտեղ կաթիլ առ կաթիլ ջուր է լցվում քարանձվի վերին մասից,  ավանդազրույցի համաձայն աղբյուրը Ծաղիկ կույսի արցունքներից է գոյանում: Հայերը կարծում են, որ այս աղբյուրը բուժիչ հատկություններ ունի,  որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության։

Advertisements

Արա լեռ

Արա լեռը Հայաստանի լեռներից է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Նրա վրա է գտնվում Ծաղկեվանքը։ Արա լեռն իր անունը ստացել է հայ աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռը հեռվից նմանվում է պառկած մարդու՝ Արային, որն ըստ հայ դիցաբանության հենց ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող տիրուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին հավատարիմ հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Շամիրամի հրամանով տանում են ժայռախորշում դնում, որպեսզի արալեզները վերակենդանացնեն նրան։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ գյուղի բնակիչները, Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են՝ Աքլորաքար, քանի որ լեռան ամենաբարձր գագաթն է։

 

 

Սոխ

 

Գլուխ սոխ
Սոխը շուշանազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի են ավելի քան 400 վայրի տեսակներ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում: Մշակության մեջ առավել տարածված է գլուխ սոխը, որը հայտնի էր դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Խոշոր ցանքատարածություններ կան ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, ԱՊՀ երկրներում: 
ՀՀ-ում կան սոխի 30 վայրի տեսակներ՝ մայրական, կլոր, մանուշակագույն, տարօրինակ, դեղին և այլն: Տարածված է Արմավիրի, Շիրակի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թեթև, քարքարոտ հողերում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Արարատյան դաշտում հիմնականում մշակվում է երկամյա սոխը: Առաջին տարում ձևավորվում է սոխուկը (կազմված է հատակից, հյութալի և չոր թեփուկներից), երկրորդ տարում դրանից առաջանում է ծաղկացողունը (բարձրությունը՝ 80–100 սմ), որը սնամեջ է, միջին մասում՝ փքված:
Ծաղկաբույլը գնդաձև կամ տափակ հովանոց է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակ, դեղին, կանաչավուն կամ բաց վարդագույն: Պտուղը եռակող, եռաբուն տուփիկ է: Սերմերը եռանկյունաձև են, սև, կնճռոտ՝ կարծր սերմնապատյանով: Կան կծու, կիսակծու և քաղցրահամ սոխուկներով սորտեր: Սոխի կծվությունը պայմանավորված է եթերայուղերի առկայությամբ: Սոխը պարունակում է նաև շաքարներ, C վիտամին, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր և այլն: 
Սոխն օգտագործվում է սննդի մեջ (թարմ, եփած, տապակած, պահածոյած) և բուժիչ նպատակներով` ունի մանրէասպան և հակալնդախտային հատկություններ: Սոխը կերակուրներին տալիս է դուրեկան համ ու հոտ, դյուրամարս է, նպաստում է մարսողությանը: 
ՀՀ-ում սոխի ցանքը կատարվում է գարնանն ու աշնանը: Մշակության մեջ կան նաև սնամեջ, պրասասոխ, սոխուկ, սխտոր և այլ տեսակներ:
Սոխի ակակա (Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է), գեղացանց, Դերդերիանի և անհարթացողուն տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: 

English

1. I am an artist.

Am I an artist?

I am not an artist.

2.  You can draw a picture.

Can you draw a picture?

You can not draw a picture.

3. She looks at me.

Does she look at me?

She doesn’t  look at me.

4. He sings a lot.

Does he sing a lot?

He doesn’t sing a lot.

5. We are going to school.

Are we going to school?

We are not going to school.

6. He is the best student.

Is he the best student?

He is not the best student.

7. They play in the garden.

Do they play in the garden?

They don’t play in the garden.

Առաջադրանք

արոր — Երկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար:

տափանի —  Երկրագործական գործիք, որով հարթում-հավասարեցնում են վարած ու ցանած արտի երեսը, սերմը ծածկում հողով և կոշտերը մանրացնում, ցաքան:

ժրաջան — Ջանասեր, աշխատասեր, գործունյա

գերդաստան — ընտանիք

խպշտել — ուտել, լափել

խնոցի — Կավե կամ փայտե երկարավուն տակառաձև անոթ, որի մեջ լցնում են սերը, մերվածքը և հարում՝ կարագ ստանալու համար, ծփոց, ձձում:

The little red hen

1.What is Hen’s name?

Hen’s  name is Jen.

2.Is the Hen clever?

Yes, the Hen is clever.

3. How many children does the hen have? /ինչքան երեխա ունի հավը/

The Hen has got three children.

4. Where do they live?

They live in Green Street.

5. What colour is  their house?

Their house is  brown.

6. Are they happy family?

Yes, they are a happy family.

7. Does the Hen have friends?

Yes, she has got three friends.

8. Who is black and white?

The Dog is black and white.

9. Who is a good swimmer?

The Duck is a good swimmer.

10. Who lives near the lake?

The Duck lives near the lake.

Տրամաբանական խնդիրներ

  1. Տիգրանը գնում էր մարզադաշտ: Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա` յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում` 4-ական  գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ:
  2. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք,  որ թռչում է Լոս-Անջելեսից Երևան` վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն:
  3. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
  4. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
  5. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթ: Քանի՞ տակառ մնաց խանութում:
  6. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի՞ հոգի գնաց  սունկ հավաքելու:
  7. Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
  8. Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք: Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս:
  9. Որքանո՞ վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:
  10. Գնացքը կազմված է 8 վագոնից: Արմենը նստած է սկզբից հաշված 4-րդ վագոնում, իսկ Տիգրանը` վերջից հաշված  4-րդ վագոնում: Ճի՞ շտ է, որ Արմենն ու Տիգրանը միևնույն վագոնում են:

Սերմեր, պալարներ, սոխուկ

Սերմեր

Սերմը սաղմնային բույս է` իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով: Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է: Սերմը արտաքինից պատված է սերմնամաշկով, որը սերմը պաշտպանում է չորանալուց և վնասվածքներից:

Պալար

Պալարը բույսերի հաստացած ընձյուղն է, հավելյալ արմատը: Ըստ ձևավորման տեղի տարբերում են ցողունային և արմատային պալարներ: Պալարները կարող են լինել վերգետնյա և ստորգետնյա:

Սոխուկ

Սոխուկը ստորգետնյա ձևափոխված ընձյուղ է` խիստ կարճացած ցողունով և թեփուկանման, մսալի տերևներով: Սոխուկը ծառայում է ջրի, սննդանյութերի պահեստման, ինչպես նաև վեգետատիվ բազմացման համար: Սոխուկը, որպես պահեստող օրգան, կարող է գործել մեկ կամ մի քանի տարի: Սոխուկային ներքին թեփուկները հյութալի են, հաստ, պարունակում են սննդարար նյութեր:Shallots-Whole